Քրիստիան Կարեմբյո. «Ռեալը» չեմպիոնության շանսեր կունենա, եթե «Բարսելոնայում» համաճարակ սկսվի
Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալի» նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարեմբյոն գնահատել է թիմի չեմպիոնական հնարավորությունները Իսպանիայում:
«Անհնար է, որ Պրիմերայում «Ռեալը» հասնի «Բարսելոնային»: Միգուցե շանս լինի, եթե «Բարսելոնայում» համաճարակ սկսվի:
Սակայն ներկա իրավիճակում դա անհնար է: «Բարսելոնան» շատ է առաջ: Կատալոնացիները լավ ֆուտբոլ են ցուցադրում, առջևում երեք խաղացող ունեն, որոնք կարծես իրար եղբայրներ լինեն: Ոչ ոք չի կարող կանգնեցնել «Բարսելոնային»:
Սակայն կլասիկոն` դա պատվի հարց է: Դու պետք է ցույց տաս, թե ով ես և ինչ ակումբ ես ներկայացնում: Դա հատուկ խաղ է, որտեղ խաղադրույքին հպարտությունն է:
«Ռեալի» խաղացողներրը ետք է հիշեն 0:4 հաշվով պարտության մասին և վրեժխնդիր լինելու համար բոլոր ջանքերը գործադրեն», ասել է Կարեմբյոն: