211652_close_icon
views-count10288 դիտում article-date 13:21 01-04-2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում է ապրիլին այցելել Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ծրագրում է ապրիլի վերջին պաշտոնական այց կատարել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի քարտուղարության աղբյուրին: «Չեմ կարող կոնկրետ օր նշել, սակայն այցը տեղի կունենա շուտով՝ Կլիմայի փոփոխության հարցով փարիզյան գագաթնաժողովի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո»,-ասել է աղբյուրը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հինգշաբթի օրը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել տեղեկությունը:

Նմանատիպ նյութեր