211652_close_icon
views-count3160 դիտում article-date 21:40 01-04-2016

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում: Հայկական շախմատի առաջատարն ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է՝ 2784 միավորով: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47), Սերգեյ Մովսիսյանը (92) և Վլադիմիր Հակոբյանը (98): Վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Նմանատիպ նյութեր