211652_close_icon
views-count39941 դիտում article-date 11:00 02-04-2016

Հակառակորդի կրակոցից զոհված Վլադիմիրը մի քանի ամսից զորացրվելու էր. եղբորը լուր են ուղարկել, որ ՌԴ-ից գա

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանն մի քանի ամսից զորացրվելու էր: Նա տարիներ առաջ էր կորցրել հորը: Սոցիալապես անապահով ընտանիքում է մեծացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա գյումրեցի հարազատները: Ընտանիքում 2 եղբայր են եւ ապրում էին մոր հետ: Արտագնա աշխատանքի մեկնած Վլադիմիրի եղբորը լուր են ուղարկել, որ գա: Հարեւանները պատմեցին, որ Վլադիմիրը շատ երազանքներ ուներ եւ գերազանց առաջադիմությամբ էր միշտ սովորել, որ կյանքում կարողանար հեշտությամբ իր նպատակներին հասնել: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր