211652_close_icon
views-count8856 դիտում article-date 18:12 02-04-2016

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին. - հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա -ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության, - պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5, - պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ: ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյան 02.04.2016 թ.

Նմանատիպ նյութեր