11564 դիտում
10:00 05-04-2016
Հայաստանն ու Արցախն ունեն շատ հզոր ներքին դաշնակիցներ. «Առավոտ».
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ժամանակին Արցախը զինված ինքնապաշտպանություն չկազմակերպեր, նրա բնակչության հետ կլիներ այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Թալիշ գյուղի բնակիչների հետ։ Ակնկալել ներկայիս Ադրբեջանից այլ վերաբերմունք՝ նույնն Է, թե սպասել «Իսլամական պետության» գրոհայիններից, որ նրանք գթասիրտ կգտնվեն քրիստոնյաների, բրդերի, եզդիների, շիաների նկատմամբ։ Կամ՝ երիտթուրքերի կառավարությունից սպասել, որ նրանք կխնայեին հայերին։
Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որևէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Ադրբեջանին, որ նա դադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել և անել այն, ինչ մեզ է պետք։ Իհարկե, նման բան կարող եմ ես ասել՝ պետական պաշտոնյաները, դիվանագետները՝ չեն կարող։ Կարելի է չասել, բայց անել։
Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի ռազմավարական կամ նույնիսկ մարտավարական դաշնակից չունեն։ Փոխարենն այդ երկու պետություններն ունեն շատ հզոր ներքին դաշնակիցներ։ Նրանք այն երիտասարդներն են, որոնք իրենց հստակ պատասխանն են տալիս հակառակորդի ոտնձգություններին։ Նրանք այն արցախցիներն են, որոնք այդ ոտնձգություններին նայում են շատ հանգիստ, նույնիսկ, իմ տպավորությամբ, թեթև արհամարհանքով, և ամեն մեկը զբաղված է իր գործով։ Նրանք այն հազարավոր հայերն են, ովքեր հերթ են կանգնում՝ ռազմաճակատ գնալու համար։ Հայաստանի և Արցախի այս դաշնակիցները շատ ավելի հզոր են, քան ամենահզոր գերտերությունները, և ավելի վտանգավոր են հակառակորդի համար, քան ամենաժամանակակից զենքը։ Այս օրերին ևս մեկ անգամ դրանում համոզվեցինք»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
18:09 30-03-2016
Էկվադորն ու Ռուսաստանը՝ որպես հզոր ռազմավարական դաշնակիցներ
2015 դիտում
12:35 27-08-2019
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. Մնացականյան
1770 դիտում
09:13 18-05-2022
Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը