211652_close_icon
views-count4363 դիտում article-date 23:43 05-04-2016

Հայաստանի Մ-14 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի Մ-15 հավաքականի հետ (տեսանյութ)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի մինչև 14 տարեկանների և Կիպրոսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Առաջին խաղակեսում Գևորգ Տարախչյանը բացեց հաշիվը: Կիպրոսցիները վերականգնեցին հաշիվը Էդգար Մանուկյանի ինքնագոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի վերջին րոպեին Վազգեն Սարիբեկյանը կրկին առաջ մղեց մեր թիմին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում նույն Սարիբեկյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ապրիլի 7-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր