211652_close_icon
views-count4239 դիտում article-date 18:43 06-04-2016

Բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև և կարող եմ ասել, որ մեր զոհված զինվորները մեզանից ուրիշ տեղ չեն գնում` նրանք մեր հայրենի հողում են. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր` ապրիլի 6-ին, ռազմական, ռազմավարական ու մարտավարական տեսանկյուններից գնահատելով հայ զինվորների հերոսությունները, դրվատանքի խոսք ասելով նրանց հիշատակին` նշեց. «Կարող եմ ասել, որ մեր զոհված զինվորները մեզանից ուրիշ տեղ չեն գնում, նրանք մեր հայրենի հողում են»: Ազգային ժողով եկած Սեյրան Օհանյանը նկատեց, որ նույնիսկ ամենաթեժ տեղերում, նույնիսկ չնչին պաշտպանական կոնֆիգուրացիայի խախտման պայմաններում նախաձեռնողականությունը և կրակի վարման աստիճանը գտնվել է ՀՀ վերահսկողության տակ: Նրա գնահատմամբ` հակառակորդը ոչ ռազմավարական, ոչ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել և Արցախի պաշտպանության բանակն արժանապատիվ իրականացրել է պաշտպանական օպերացիայի պլանի համաձայն իր բոլոր խնդիրները:

Նմանատիպ նյութեր