211652_close_icon
views-count5639 դիտում article-date 23:37 06-04-2016

Մինո Ռայոլա. Եթե Իբրահիմովիչը որոշի ավարտել կարիերան, բանտ կնստեցնեմ

ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է իր հաճախորդի ապագայի մասին: «Ներկա պահին Զլաթանի համար կարևորը մրցաշրջանը լավ ավարտելն է: Չեմպիոնների Լիգայում արդյունքները նրա ապագայի համար որոշիչ չեն դառնա: Եթե Զլաթանը չի ցանկանում խաղալ իր համար, ապա թող հանուն ինձ խաղա: Եթե նա հեռանա ֆուտբոլից, ապա դա նույնն է, որ ինչ-որ մեկը գողանա «Մոնա Լիզան»: Եթե նա հանկարծ որոշի ավարտել կարիերան, նրան բանտի մեկուսարանում կփակեմ ու այնքան կնստի, մինչև չփոշմանի: Անկեղծ ասած, Զլաթանի հեռանալը կդառնար հանցագործություն ընդդեմ մարզական հանրության», ասել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր