211652_close_icon
views-count2745 դիտում article-date 17:29 07-04-2016

ԱԺ-ում շնորհավորանքի խոսքեր հնչեցին՝ ուղղված առյուծ որդիներ ծնած և դաստիարակած հայ մայրերին

Այսօր՝ սահմանային վերջին լարվածության 7-րդ օրը և Մայրության և գեղեցկության տոնի օրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց հայ մայրերին: «Հայ մայրերին պետք է ճանաչել որդիներով. մեր մայրերը առյուծածին մայրեր են: Շնորհակալություն հայ մայրերին, որ մեզ տվել են հերոս որդիներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ շնորհավորելով հայ զինվորի մայրերին, քույրերին, կանանց ու սիրած աղջիկներին՝ նշեց, որ հիմա բոլորիս մաղթանքները մեկն են` խաղաղություն` պարտադրված հայկական բանակի կողմից: Նա նշեց, որ Հայաստան պետության պարտքն է` անել ամեն հնարավորը այս երկրում փոքրերի անհոգ մանկությունը ու ծերերի անհոգ ծերոթյունն ապահովելը:

Նմանատիպ նյութեր