211652_close_icon
views-count20075 դիտում article-date 10:22 08-04-2016

Վանաձոր քաղաքից, Երևանի «Շամպայն» թաղամասից մի խումբ երիտասարդ տղաներ, ինչպես նաև ՃՈ աշխատակիցներ Արցախի պաշտպանական դիրքեր են ուղարկել մեծ թվով դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի մեր հայրենակիցներին շարունակում են առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցել մեր հայրենակիցները: Մեծ քանակությամբ դեղորայք, սննդամթերք, զինվորի համար առաջին ահրաժեշտության պարագաներ են Արցախ հասցրել Վանաձոր քաղաքի մի խումբ երիտասարդներ: Սննդամթերք և այլ իրեր են Արցախի պաշտպանական դիրքերում կանգնած առյուծ-տղերքին փոխանցել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Քանաքեռում և ժողովրդին հայտնի «Շամպայն» թաղամասում բնակվող մի խումբ երիտասարդներ: Թե վանաձորցիները, թե ճանապարհային ոստիկանները և թե Երևանից այդ երիտասարդ տղաները չէին ցանկանում, որպեսզի այս մասին հրապարակվի՝ ասելով. «Սահմանը պահած առյուծ-տղերքի շնորհիվ է, որ մենք հաղթում ենք: Ճիշտ է, մենք էլ ենք ուզում լինել առաջնագծում, սակայն պատկան մարմինները մեզ ասում են, որ դրա կարիքը այս պահին չկա: Դե, մենք էլ ցանկացանք մեր փոքրիկ լումայով սատար կանգնել առյուծ-տղերքին, Արցախի պաշտպանական բանակի և Հայաստանի զինված ուժերին՝ շարքային զինվորից մինչև գեներալ»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր