211652_close_icon
views-count8246 դիտում article-date 16:15 08-04-2016

Առաջին անգամ եմ տեսնում, որ այսքան աղջիկներ ու կանայք ուզենան գնալ Ղարաբաղ. գեներալ Կոմանդոս

Արցախյան պատերազմի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը, որը 1990-1994 թվականներին քիչ բան չի տեսել, առաջին անգամ է տեսնում, որ այդքան մեծ թվով կանայք ու աղջիկներ Արցախ և առաջնագիծ մեկնելու ցանկություն հայտնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան պաշտոնաթող գեներալը: «Այդ աղջիկներից մեկին առաջարկեցի ծափահարել, որովհետև այդ աղջկա շնորհիվ Ալիևը իմացավ, որ Անին ուզում է գնալ Ղարաբաղ, վախեցավ ու մեզ հետ կնքեց կրակի դադարեցման պայմանագիր: Ինչ եմ ուզում ասել` սա միասնականության աննախադեպ վերելք է»,-բացատրեց Կոմանդոսը: Ըստ նրա` հազարավոր կամավորներ մեկնեցին Ղարաբաղ, բաց մեր խնդիրն է, որ ոչ թե հազարավոր մարդիկ գնան, այլ տասը անգամ պակաս, բայց որոնք 10-15 անգամ ավել արդյունք տան: Դրա համար, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, նպատակ կա բացելու հատուկ ուսումնական կենտրոններ, որտեղ կձևավորվեն ջոկատներ` բաղկացած մանևրելու ունակ ու պատրաստում անցած մարդկանցից: Արկադի Տեր-Թադևոսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը սնվելով նավթով` կորցրել է իրականության զգացոմը: «Եթե մի քանի ականանետ գցես նավթի վրա նստած Ադրբեջանի վրա, 40 տոկոսը կկորի»-ասաց գեներալը:

Նմանատիպ նյութեր