3158 դիտում
21:00 10-04-2016
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը
Ապրիլի 7-ին մեկնարկած գիտաուսումնական սեմինարների շարքը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ:
Սեմինարների ընթացքում պրոֆեսոր Առնակ Դալալյանը կներկայացնի մաթեմատիկական վիճակագրության և էկոնոմետրիայի առանցքային մոդելներից մեկը՝ գծային ռեգրեսիան, որն օգտագործելով տվյալները՝ նկարագրում է կապը հետաքրքրությունների առարկա փոփոխականի և մի շարք բացատրական փոփոխականի միջև:
«Հպարտությամբ եմ նշում, որ Առնակ Դալալյանը մեր շրջանավարտն է: Ես շատ ուրախ եմ, որ պրոֆեսորն արդեն երկրորդ անգամ է մեր համալսարանում, և համոզված եմ, որ համագործակցության առիթներ դեռ շատ կլինեն»,- դասընթացի սկզբում ասաց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը:
Առնակ Դալալյանն էլ նշեց, որ ԵՊՀ-ն անչափ հարազատ է իր համար, իսկ մթնոլորտն այստեղ տրամադրող է. «Երեկ դասախոսությամբ հանդես էի գալիս մեկ այլ բուհում, բայց այս նույն կապվածությունը չկար: Այստեղ զգացումներս լրիվ այլ են: Ես նույնպես վստահ եմ, որ մենք դեռ շատ կհանդիպենք»:
Պրոֆեսորի դասախոսությունը նվազագույն քառակուսիների գնահատականի և դրանց վիճակագրական հատկությունների մասին էր. «Վիճակագրության գլխավոր խնդիրը տվյալների վերլուծությունն է: Եվ եթե ուշադիր լինենք, բոլոր տվյալներն այսօր թվայնացվում են, ինչի արդյունքում ահռելի չափով տեղեկատվություն է ստացվում: Վիճակագրության նպատակն է ամփոփել և ավելի հասկանալի ձևով ներկայացնել թվային այդ ամբողջ տվյալները»:
Նշենք, որ սեմինարների շարքը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Հաջորդ դասախոսությունը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան