211652_close_icon
views-count12276 դիտում article-date 12:13 11-04-2016

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն

Պանամայի օֆշորային գոտում ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի` «Պանամայի թղթերին» առնչության մասին հրապարակումները իրականությանը չեն համապատասանում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից; «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Առավել քան անհեթեթ է, որ պետության համար այս կարևոր ժամանակաշրջանում որոշ լրատվամիջոցներ զբաղված են պատվերներ կատարելով»,հավելեցին ԴԱՀԿ լրատվականից: Հիշեցնենք, որ հայկական մամուլում ևս հրապարակումներ եղան «պանամյան թղթերի» հետ կապված սկանդալի մասին: Նշվում էր, որ Պանամայի օֆշորային գոտում կան Հայաստանին վերաբերող մի քանի տասնյակ փաստաթղթեր, որոնցում առկա է նաև ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անունը:

Նմանատիպ նյութեր