5858 դիտում
13:46 11-04-2016
Սաուդյան Արաբիայում դադարեցրել են ֆուտբոլային խաղը, որպեսզի խուզեն խաղացողի «հակաիսլամական» մազերը. տեսանյութ
Արտառոց միջադեպ է գրանցվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային առաջնության վերջին տուրի հանդիպումներից մեկում:
Հանդիպմանը հետևող կարգապահական ուժերը պահանջել են դադարեցնել խաղը, քանի որ ֆուտբոլիստներից մեկի «իրոկեզ» կոչվող սանրվածքը համարել են հակաիսլամական:
Մրցավարը կանգնեցրել է խաղը, այնուհետև վերցրել մկրատը և խաղացողի գլխի առջևի մասից հեռացրել մազերի մի փունջ, որից հետո թույլ է տվել նրան վերադառնալ խաղադաշտ:
Սաուդյան Արաբիայում նման սանրվածքները համարվում են կրոնի ավանդներին հակասող, այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ուշադրությամբ հետևում է այն խաղացողների կասկածելի սանրվածքներին, որոնք կարող են դպրոցներում աշակերտների համար օրինակ ծառայել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
23:14 14-12-2014
Սկանդալ Սաուդյան Արաբիայում. կինը աննկատ ներխուժել է մարզադաշտ՝ ֆուտբոլի խաղը դիտելու
1181 դիտում
12:44 16-12-2014
Սաուդյան Արաբիայում կնոջը ձերբակալել են ֆուտբոլային խաղի այցելելու համար
2799 դիտում
13:31 05-02-2014
Նման բան հնարավոր է միայն Սաուդյան Արաբիայում. տեսանյութ
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը