211652_close_icon
views-count17888 դիտում article-date 23:21 11-04-2016

Հետաքրիր փաստեր դուդուկի մասին

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.։ 2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Դուդուկը միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է։

Նմանատիպ նյութեր