8376 դիտում
23:16 11-04-2016
Հռոմի պապը պատարագ կմատուցի Գյումրու Վարդանանց հրապարակում. Aravot.am
Հունիսի 24-26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան այցելող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի նաև Գյումրի: Այսօր Գյումրիում է եղել Հռոմի պապի պատվիրակությունը՝ կարդինալներ, մամլո դիվանի պատասխանատուն, որոնք տեղի հոգևոր ու մարզային իշխանությունների հետ քննարկել են պապի այցի հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր:
Նշենք, որ Գյումրիում լինելու ցանկություն հայտնել է անձամբ Հռոմի պապը. քանի որ Շիրակի մարզում կա մեծ կաթողիկե համայնք. ըստ հայ կաթողիկե առաջնորդարանի տեղեկությունների, այս մարզն ունի 13 կաթողիկե համայնք, կաթողիկեների ընդհանուր թիվը Շիրակի մարզի գյուղերում մոտ 10 հազար է, իսկ Գյումրիում անցած տարի բացվեց հայ կաթողիկե «Սրբոց նահատակաց» եկեղեցին, որը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստը կամ մայր եկեղեցին է:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/04/11/678642/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
9154 դիտում
16:18 11-06-2016
Հռոմի պապը հունիսի 25-ին Գյումրիում պատարագ կմատուցի 26 մետր բարձրությամբ բեմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱՅԳ
3870 դիտում
11:57 25-06-2016
Հռոմի պապը Գյումրիում է. Սուրբ Վարդանանց հրապարակը լեփ-լեցուն է. կատարվում է սուրբ պատարագ. ուղիղ միացում
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը