211652_close_icon
views-count13952 դիտում article-date 12:21 13-04-2016

Հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, մանթրաշ եք, բայց Արցախում Ձեզ չեն հասկանում, երբ 30 մարդ է արձագանքում Արցախի կառավարության կոչին. Ա. Աղաբեկյանը` Ռուսաստանի հայերին

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հեգնական գրառում է արել Facebook-ի իր էջում` անդրադառնալով նրան, որ Ռուսաստանում բնակվող մինչև 2 միլիոն հայերից միայն 30 մարդ է արձագանքել ԼՂՀ կառավարության կողմից սպառազինության ձեռք բերման կոչին: «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր /Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով/, հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում / մանթրաշ եք/, բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեք Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում»,-գրել է Արթուր Աղաբեկյանը և ևս մեկ անգամ ներկայացրել հաշվեհամարը: Այն է` [b]22300400153100[/b] (ՌԴ ռուբլի)»:

Նմանատիպ նյութեր