2702 դիտում
10:03 14-04-2016
Կոմանդոսը գոհ է իր կոչի արձագանքներից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայեր, հասկացեք, քոչվոր թուրքը պատերազմ չի ուզում, նա ուզում է ոչնչացնել մեզ։ Պատերազմ ուզողն էսպիսի բաներ չի անում, հասկացեք»,– երեկ ֆեյսբուքում նման գրառում էր արել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա իր գրառմանը կցել էր մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի վերադարձրած հայ զինվորների մարմինները եղել են խեղված, խոշտանգված ու անդամահատված։ Հիշեցնենք, օրերս նա կոչ էր արել՝ ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին. «Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով։ Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»։
Երեկ մեզ հետ զրույցում գեներալ-մայորն ասաց, որ գոհ է արձագանքներից, իրեն անընդհատ զանգում են։ «Նույնիսկ ուսանողներ են եկել ինձ մոտ, իրենց աջակցությանն են առաջարկում։ Կամաց-կամաց հավաքվում են»,– ասաց Կոմանդոսը։ Մեր հարցին, թե հավաքվելուց հետո ո՞րն է լինելու առաջին քայլը Տեր-Թադևոսյանը կատակով պատասխանեց ցույց տալու համար, որ այս պահին չի ցանկանում ոոևէ բան հրապարակայնացնել։ Նա հրաժարվեց հրապարակի նաև իրեն միացողների անունները։ Հիշեցնենք, որ հրապարակավ արդեն մի քանի հայտարարություններ հնչել են Կոմանդոսի նախաձեռնությանը միանալու մասին։ Մասնավորապես. Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը, ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
817 դիտում
11:39 01-04-2024
Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը
6750 դիտում
10:08 03-05-2016
Կոմանդոսը պաշտոնաթող գեներալների ու փորձագետների հետ նոր մարմին է ստեղծում. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը