211652_close_icon
views-count2542 դիտում article-date 11:33 14-04-2016

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին են ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ նոր բանաձև

Ռուսաստանը և Չինաստանը Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արգելքի վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդում է BBC-ն: «Մենք գտնում ենք, որ Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման հարցով ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևում բաց կա»,-ասել է ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Չուրկինի խոսքով՝ նոր բանաձևը պարտավորեցնում է ՄԱԿ-ի անդամ պետություններին անմիջապես հաղորդել քիմիական զենքի կամ նյութերի պահպանման կամ փոխադրման դեպքերի մասին: Հիշեցնենք, որ 2013 թվականին Ժնևում ձեռք բերվեց Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածություն, իսկ 2014 թվականի հունիսին Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը զեկուցեց Սիրիայից քեիմիական զենքի վերջին խմբաքանակի դուրսբերման մասին:

Նմանատիպ նյութեր