211652_close_icon
views-count16660 դիտում article-date 14:36 14-04-2016

Հերոսաբար զոհված բջնեցի Կարենը, ինչպես վայել է իսկական հերոսին, վերջին ուժերով պայքարել է ազերի ճիվաղների դեմ

Ջաբրաիլում թշնամու գնդակից զոհված Կարեն Ներիսյանը վերջին ուժով պայքարել է հակառակորդի առաջխաղացումը հետ մղելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա համագյուղացիները: ՛ Կարենի անունը տալով՝ բոլորի աչքերը արցունքոտվում են, միաժամանակ հպարտության զգացողություն են ապրում նրանով, որ նա մինչեւ այդ սխրանքն էլ համայնքի ամենասիրված երիտասարդներից մեկն է եղել: Երբ Կարենի մասին օրեր շարունակ լուր չեն ունեցել նրա ընտանիքի անդամները, համագյուղացիները, հարազատները նրան կենդանի տեսնելու սպասումով են ապրել: Բայց հակառակորդը նրա մարմինը վերադարձրել է խոշտանգված վիճակում: Կարենի հայրը եւս զինվորական է: Կարենը իրենից փոքր դպրոցական եղբայր ունի: Բջնիի դպրոցում մեկ դասասենյակ կանվանակոչեն նրա անունով: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Կարեն Ներսիսյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում սերժանտ Ներսիսյան Կարեն Արտակի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Չարենցավանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 13:00 Հասցե`Կոտայքի մարզ, ք. Բջնիի եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր