2063 դիտում
19:12 14-04-2016
Հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները։
Դիակների արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։
Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։
Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Նմանատիպ նյութեր
3149 դիտում
17:46 25-01-2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
613 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1282 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am