Ճապոնիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի
Նախօրեին Ճապոնիայի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած ուժգին՝ 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հաղորդում է Kyodo գոևծակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորների թիվը կազմում է 860:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Կումամոտո պրեֆեկտուրայում և չնայած նրա հզորությանը, ցունամիի վտանգ չէր հայտարարվել: