211652_close_icon
views-count2976 դիտում article-date 20:33 15-04-2016

ՀՀ Պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է առկա իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Նշվել է, որ վերջին օրերին թե հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվում են միջադեպեր և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր: Ռազմական կցորդներին է ներկայացվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան: Մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով մարտ ամսվա վերջին օրերի Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր մարտական թռիչքների ընթացքում։ Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև ներկաների հարցերին: Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր