4952 դիտում
11:10 16-04-2016
Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի և ՇՀԿ միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման կաևոր հարթակ:
Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նախարարը հավելեց, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, ընդգծեց, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։
Հայաստանի արտգործնախարարն ու ՇՀԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա` Հայաստանի և կառույցի միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար:
Տեղեկանք. Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
22:54 10-10-2019
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակությանը
2381 դիտում
19:16 14-09-2022
Փաշինյանը չի մասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին
Այս բաժնից
1000 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան