211652_close_icon

Չավի. «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, միայն «Բավարիան» կարող է դա վիճարկել

views-count2909 դիտում article-date 14:59 16-04-2016
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որն այժմ հանդես է գալիս կատարյան «Ալ-Սադ» ակումբում, հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան: «Ես կարոտում եմ «Բարսելոնայի» հանդերձարանը, կատակները, շփումները և այդ ակումբի խաղամակարդակը: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Միակ թիմը, որը կարող է նրա հետ մրցակցել, «Բավարիան» է: Մարզիչ դառնալու համար պետք է խաղը լավ զգալ և ես սկսել եմ դա անել: Բայց առայժմ ես ֆուտբոլիստ եմ: Ամեն ինչ իր ժամանակին: Ցանկանում եմ ևս 2 տարի խաղալ, քանի դեռ մարմինս դա թույլ է տալիս», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր