31411 դիտում
09:27 17-04-2016
Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ականանետ և նռնականետ
Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):
Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
14103 դիտում
19:59 03-04-2016
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են․ հակառակորդը ունի տեխնիկական կորուստներ
Այս բաժնից
610 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին