211652_close_icon
views-count2274 դիտում article-date 11:09 18-04-2016

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ապրիլի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել Աննա Դանիբեկյանին: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացվել Արսեն Նիկողոսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների բարձր պատրաստվածությունն ու գիտելիքները, հույս է հայտնել, որ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատությունը պատշաճ իրականացնելու պատասխանատու աշխատանքում: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ, վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: [b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր