1921 դիտում
20:02 19-04-2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ` ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզ այցելությամբ սկսեց իր մարզային այցելությունները՝ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի պարտադիր դասավանդման ծրագրի ընթացքին հետևելու և ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին ու առկա նյութատեխնիկական բազային ծանոթանալու նպատակով:
Նախարարը նախ այցելել է Սևան քաղաքի ավագ դպրոց, Սևան քաղաքի N 3 միջնակարգ դպրոց, Լճաշեն համայնքի միջնակարգ դպրոց, այնուհետև եղել է Նորատուս համայնքի դպրոցում և Գավառի N 4 հիմնական դպրոցում:
Գաբրիել Ղազարյանը եղել է դպրոցների մարզադահլիճներում, տեղում զրուցել դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, նրանց հետ քննարկել կոնկրետ խնդիրներ, խոսել տեսանելի բացթողումների մասին: Նախարարն այցելել է նաև Գավառի պետական համալսարան և ֆիզկուլտուրայի դահլիճում դիտել այդ պահին ընթացող մարզումները:
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նախարար Գաբրիել Ղազարյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ:
Նախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ քաջատեղյակ է մարզում առկա ոլորտային խնդիրներին: «Ցանկացա անձամբ տեղում լինել և ծանոթանալ ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերն արդյունավետ կազմակերպելուն խոչընդոտող հանգամանքներին և մեր գերատեսչության լիազորությունների սահմաններում դրանց լուծում տալ», - իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը: «Այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, որ պահպանելու է մեր հայրենիքը, այսօրվա աշակերտը վաղվա մայրն է, որ առողջ երեխա է ունենալու: Հետևաբար, առողջ ու կոփված սերունդ ունենալու համար անհրաժեշտ է աշխատել այսօրվանից: Առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի գաղափարների ամրապնդումը և տարածումը ռազմավարական նշանակություն ունի մեր հայրենիքի պաշտպանության և առողջ սերունդ կրթելու գործում»,- ընդգծել է նախարարը:
Նշենք, որ նախարար Ղազարյանին շրջայցի ընթացքում ուղեկցել են նախարարության աշխատակիցներ և Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի ոլորտի պատասխանատուներ:
Նմանատիպ նյութեր
2381 դիտում
18:56 11-02-2015
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Կոտայքի մարզ. տեսանյութ
1298 դիտում
09:37 20-11-2019
Ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության զարգացման ռազմավարությունը խոստումնալից է․ «Ժամանակ»
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում