63929 դիտում
23:50 19-04-2016
Առաջնագծում կռվող շարքային զինվորը բաց նամակով դիմում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին
Մարտունու շրջան՝ ԼՂՀ
Բաց նամակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին
Հարգելի՛ պարոն Յիրիկյան Սույն նամակի նպատակն է Ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր խնդրի վրա, որը մի քանի օր է արդեն մտահոգում է ԼՂՀ-ի տարածքում ծառայող բոլոր տղաներին ու այդ տղաների հարազատներին և, ինչը, ցավոք, փորձության պես մի բան է դարձել մեզ ու մեր մասին բոլոր մտածողների համար։
Ցավով ու մեծ զայրույթով եմ նշում, բայց բոլորս էլ արդեն գիտենք, որ ապրիլի 1-ից սկսած ԼՂՀ առաջնային գծի ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ սկսել է լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների վարում։
Թե՛ ես, թե՛ ծառայակից ընկերներս մեծ հույս ու հավատով լցվեցինք այն ժամանակ, երբ զգացինք ՀՀ քաղաքացու կողմից մեզ եկող ուժն ու օգնությունը, որի զգալի մասը մեզ՝ սահման պահողներիս հասավ շնորհիվ Ձեզ՝ պարոն Յիրիկյան, երբ ստացանք նամակ, որում ասվում էր, որ ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինն, այսուհետ, կկազմի 5 դրամ 1 րոպեի համար. Շնորհակալ ենք Ձեզնից, քանզի՝ մենք ուժեղ ենք և անկոտրում, երբ լսում ենք մեր հարազատների ձայնն ու զգում ենք, որ նրանք լավ են, սակայն մեր ուրախությունը վայրկյանների ընթացքում հօդս ցնդեց, երբ իմացանք, որ մեզ՝ Հայ Զինվորին սատարող ձեռքն այսուհետ 37497 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկի ինչպես նախկինում, ինչը մեզ՝ մեր հարազատների հետ կապ հաստատելուց, պարզապես, զրկում է՝ շատ թանկ լինելու պատճառով։
Մեծարգո՛ պարոն Յիրիկյան՝ չէ՞ որ պատերազմական դրությունը դեռևս շարունակվում է, իսկ մեզ՝ Զինվորներիս համար կարևոր է լսել մեր հարազատների ձայնը, ովքեր մինչև իսկ վերջին լուման չխնայելով, մեզ համար անհրաժեշտ պարագաներ են գնում ու ուղարկում սահման և, որոնց համար հիմա, առավել, քան երբևէ, մեծ անհրաժեշտություն է, գոնե մեկ րոպե ավել, բայց լսել իրենց զավակին ու իմանալ, որ նա լավ է։
Սա հանգեցնում է նրան, որ թե՛ ծնողն է անհանգիստ, թե՛ Զինվորը, որ պետք է մեծ հավատով ու ուրախությամբ կատարի իր առաքելությունը՝ ԼՂՀ սահմանի հսկումը։
Վերը նշվածի պատճառով Զինվորի խաղաղությունը դարձել է, գրեթե, անհնարին։ Ես ու իմ բոլոր ծառայակից ընկերները դիմում ենք Ձեր օգնությանը խնդրանքով՝ օգնեցե՛ք Հայ Զինվորին, խնդրում ենք՝ վերանայեք ծրագրերը՝ հաշվի առնելով սույն նամակում առաջ քաշված խնդիրը և պայմաններ ստեղծեք՝ հանգիստ խիղճ ունենալով ծառայելու համար։
Հավատացնում եմ, որ անչափ երախտապարտ կլինենք Ձեզ՝ Ձեր օգնության համար, որ այս շրջանում, կարելի է ասել՝ ամենակարևորներից է մեզ համար։
[b]Խորին հարգանքներով՝ շարքային Ռստակյան[/b]
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
13:54 15-06-2022
Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը․ ընկերությունում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել
2971 դիտում
17:53 12-02-2015
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն. տեսանյութ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված