«Բարսելոնայում» դժգոհ են Նեյմարի վարքագծից
«Բարսելոնայի» ղեկավարությունը անհանգստացած է հարձակվող Նեյմարի ապրելակերպից` հաշվի առնելով վերջին շրջանում խաղացողի անհաջող մրցելույթները:
Կատալոնացիները դժգոհ են խաղադաշտից դուրս Նեյմարի վարքագծից: Նրանց կարծիքով, ֆուտբոլիստը շատ ժամանակ է հատկացնում երեկույթներին, քեֆերին, հանգստին, գովազդային նկարահանումներին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջին 6 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել, իսկ Նեյմարը այդ ընթացքում ընդամենը 1 գոլ է խփել, այն էլ` 11 մ. հարվածից: