211652_close_icon
views-count1087 դիտում article-date 16:50 20-04-2016

Ապրիլի 21-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները

Քաղաքային տնտեսության այս կամ այն ոլորտի վերաբերյալ առկա հարցերին պատասխանելու նպատակով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 21-ին` ժամը 14:00-16:00-ն, քաղաքացիների հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ 16:00-18:00-ն` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Ըստ ոլորտների` քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր