211652_close_icon
views-count5837 դիտում article-date 15:21 21-04-2016

Ռուսաստանը և Իրանը հավելյալ զորք են տեղակայել Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal թերթը, հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանը հավելյալ զորք են տեղակայել Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում և Լաթաքիա նահանգում, որտեղ Սիրիայի կառավարական զորքերն են գտնվում: Բացի այդ, թերթը նշում է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում են տեղակայվել իրանական ստորաբաժանումներ: ԱՄՆ-ի տեսանկյունից, ռուսական հրետանու տեղակայումը կարող է բացասաբար ազդել Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի վրա: Այդ կապակցությամբ Սպիտակ Տանը հրաժարվել են որևէ մեկնաբանություններ անել: Ավելի վաղ Սիրիայում ՌԴ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դմիտրի Սաբլինը հայտնել էր, որ Ռուսատսանտ օգնելու է Սիրիայի բանակին ազատագրել Հալեպը:

Նմանատիպ նյութեր