1564 դիտում
16:25 21-04-2016
Արդարադատության նախարար. Հայաստանը շարունակում է ՀՀ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքները
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համահունչ աշխատանքները՝ ուղղված ՀՀ դատական համակարգի բարեփոխմանը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Սոֆիայում մեկնարկած «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովի ժամանակ:
Այդ համատեքստում նախարարը կարևորել է Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությունը: Նրա խոսքով՝ այս ռազմավարական ծրագիրն ընդգրկում է քրեական, քաղաքացիական և վարչական արդարադատությունը, ինչպես նաև դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը:
Արփինե Հովհաննիսյանը հատկանշական է համարել նաև 2015 թվականի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությունը, որն ապահովում է իրավունքի գերակայության սկզբունքի շարունակական ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական ընթացակարգերի զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորել է ԵԽ մասնակցությունը՝ նոր Սահմանադրությանը համահունչ Դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
[b]Հարգանքով՝ ՀՀ արդարադատության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
19:12 21-04-2016
Հայաստանը շարունակում է ՀՀ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքները. Արդարադատության նախարար
2838 դիտում
17:26 15-11-2017
«ԲիզՊաշտպան»․ տեղի ունեցավ բիզնեսի միջավայրի բարեփոխմանն ուղղված հարթակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1287 դիտում
23:50 04-10-2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»