211652_close_icon
views-count9429 դիտում article-date 21:33 22-04-2016

Ինչպես Լենինը անտեսեց Հայաստանը

Լենինը տարբեր առիթներով անդրադարձել է հայ ժողովրդի և Հայաստանի համար ճակատագրական նշանակության հարցերին։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ճանաչված հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի և ուրիշների հետ։ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Լենինի ստորագրությամբ ընդունել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով պաշտպանում էր հայերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ լիակատար անկախությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականներ) ժամանակ ռուսական զորքերի գրաված Հայաստանի տարածքում։ Սակայն, իր իսկ նախաձեռնությամբ զորքերն այդ տարածքից դուրս բերելով, զրկեց այդ դեկրետն իրագործելու հնարավորությունից։ Լենինի գլխավորած կառավարությունը ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–1920 թվականներ), սակայն միաժամանակ ձգտել է այնտեղ հաստատել խորհրդային կարգեր և Խորհրդային Ռուսաստանի գերիշխանությունը։ Առաջնորդվելով համաշխարհային սոցիալիստական հեղափոխության մոտալուտ հաղթանակի գաղափարներով՝ մերձեցել է քեմալական Թուրքիային և, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանի Կարսի մարզը և Սուրմալուի գավառը զիջել է Թուրքիային։ Հայ ժողովրդի շահերը ոտնահարվել են նաև 1921–1923 թվականներին Անդրկովկասում ազգային տարածքային խնդիրների լուծման ժամանակ. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվել են Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին։ Լենինի երկերը հայերեն հրատարակվել են 1903 թվականից։

Նմանատիպ նյութեր