211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:17 22-04-2016

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Խ.-ն, ով 2012 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1 և 2 կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր