211652_close_icon
views-count1935 դիտում article-date 11:00 24-04-2016

Էկվադորում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 654-ի

Էկվադորում հզոր` 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 654-ի, կա 58 անհետ կորած: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հիշեցնենք, որ շաբաթ՝ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած հզոր՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 413-ի, ավելի քան 2 հազար մարդ հոսպիտալացվել էր: Երկրի նախագահ Ռաֆայել Կոռեան աղետը անվանել էր վերջին 70 տարիների ամենամեծ ողբերգությունը: Նշենք, որ ստորգետնյա ուժեղ ցնցումներից Էկվադորի՝ Խաղաղ օվկիակոսի ափին գտնվող քաղաքները հիմնահատակ ավերվել են, փողոցները նույնպես այլևս գործածության ենթակա չեն: Աղետի հետևանքների դեմ պայքարին ընդգրկվել են 14 հազար զինվորականներ և ոստիկաններ, Էկվադոր են ուղարկվել նաև այլ երկրների փրկարարներ:

Նմանատիպ նյութեր