211652_close_icon
views-count3937 դիտում article-date 15:23 26-04-2016

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը: Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային դաշտում թյուրիմացություն առաջացնող տեղեկությունների տարածումից: Կարեւորելով խոսքը ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն՝ ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):

Նմանատիպ նյութեր