211652_close_icon
views-count2806 դիտում article-date 20:21 27-04-2016

«Մանչեսթեր Սիթին» «Բորուսիայի» կիսապաշտպանի հարցում ժլատություն է ցուցաբերում

«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերի շուրջ: Անգլիացիները «Բորուսիային» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 18 մլն եվրո: Բացի այդ` կախված «Մանչեսթեր Սիթիում» Գյունդողանի մրցելույթներից, գերմանական ակումբը կարող է ևս 5 մլն եվրո ստանալ պարգևավճարների տեսքով: «Բորուսիան» առայժմ չի պատասխանել այդ առաջարկությանը, սակայն սպասվում է, որ նրանք կհայտարարեն, որ 25-ամյա խաղացողի համար ավելի մեծ գումար են ակնկալում ստանալ: Նշենք, որ Գյունդողանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր