211652_close_icon
views-count27828 դիտում article-date 21:59 27-04-2016

ՕՐՎԱ ԿԱԴՐ. Մարտակերտում երեխաներն ասում էին. «Մենք ամենքս Սասունցի Դավիթ ենք, պետք լինի` մեր Քուռկիկ Ջալալիներով ազերիներին Մսրա զորքի օրը կգցենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հակառակորդը` ազերի ճիվաղները, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը արկակոծում են, միևնույն է` մարտական դիրքերում ծառայություն կատարող հայ ժամկետային զինծառայող առյուծ տղերքն ու կամավորականները Արցախի պաշտպանության բանակի մերօրյա Սասունցի Դավիթները արժանի հակահարված են տալիս ազերի բաշիբոզուկներին: Իսկ Մարտակերտի երեխաներն էլ ոչ միայն չեն վախենում արկի պայթյուններից, այլև ասում են. «Սասնա Դավթի նման հեծնելու ենք մեր Քուռկիկ Ջալալիները ու ազերի զորքին Մսրա զորքի օրն ենք գցելու, բայց մենք իրենց նման չենք, որ գողեգող էթանք»: Երեխաները նույնիսկ անգիր գիտեին Սասնա էպոսի կարևոր դրվագները` ասելով. «Մեր պայքարն արդար է, և մենք գնալու ենք գոչելով` Հացն ու գինին Թուր Կեծակին»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր