211652_close_icon
views-count3743 դիտում article-date 15:29 28-04-2016

Հյուսիսային Կորեան կրկին ձախողել է բալիստիկ հրթիռի արձակումը

Հյուսիսային Կորեայի կողմից այսօր անցկացված հրթիռի փորձարկումը կրկին ձախողվել է: Ինչպես հաղորդում է Tass-ը, Սեուլի աղբյուրների փոխանցմամբ, հյուսիկորեացի զինվորականները փորձել են արձակել «Մուսուդան» տեսակի միջին հեռահարության հրթիռ, սակայն այն արձայվելուց վայրկյաններ անց ընկել է: Աղբյուրները նշել են նաև, որ այս պահին հարավկորեացի և ամերիկացի փորձագետները գնահատում են միջադեպը: Նախորդ փորձարկումը, որն իրականացվել էր ապրիլի 15-ին, ևս անհաջողությամբ էր պսակվել:

Նմանատիպ նյութեր