211652_close_icon
views-count3199 դիտում article-date 17:12 28-04-2016

15-ամյա Անահիտը երազում է քայլել, սակայն դա հնարավոր կլինի միայն $5000 արժողությամբ վիրահատությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անահիտ Ֆիլիպի Գաբրիելյանը ծնվել է 2001 թվականին Մանկական ուղեղային կաթվածով և սպաստիկ դիպլեգիայով: Հանրության աջակցությամբ նա մեկնեց ՌԴ, որտեղ հենաշարժողական համակարրգում կատարվեց վիրահատություն և երեխան ստացավ հնարավորություն ավելի լավ քայլելու: Անահիտը դպրոցում ունի բարձր առաջադիմություն, երազում է դառնալ դերասանուհի: Քանի դեռ նա չի կարողանում ինքնուրույն քայլել, երազանքը այդպես էլ միայն երազանք կմնա: Եթե Անահիտն անցնի ինտենսիվ վերականգնողական բուժման կուրս, նա լիարժեք կքայլի, սակայն այդ կուրսն արժե 5000 դոլար: Ծնողները չունեն այդ հնարավորություն, և այդ բուժումն իրականացնելու համար պետք է մեկնեն Ուկրաինա: Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝ [b]1510027829290100 /ՀՀ դրամ/, 1510027829290101 /ԱՄՆ դոլար/, 1510027829290149 /Եվրո/, 1510027829290158 /ՌԴ ռուբլի/, SWIFT:ARMCAM22[/b] Անահիտի մայրիկի՝ Մարինե Հակոբյանի հեռախոսհամարն է՝ [b]+37496 63 66 20:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր