211652_close_icon
views-count34062 դիտում article-date 15:59 28-04-2016

Ստեղծված իրավիճակում Սամվել Բաբայանին Հայաստան հրավիրելը անհրաժեշտություն է. «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնություն

«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը` անհանգստացած լինելով վերջին օրերին Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ահագնացող դրսևորումներով, կրկին կոչ է անում Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հնարավորություն ընձեռել Արցախի հերոս Սամվել Բաբայանին իր հմտություններն ու փորձը ծառայեցնելու հայրենիքի պաշտպանության գործին: Այժմ հերոսներին անարգելու՝ մեզ բնորոշ արատավոր ավանդույթը շարունակելու ժամանակը չէ՛: Ստեղծված իրավիճակում Սամվել Բաբայանի պես հմուտ ռազմական գործչին Հայաստան հրավիրելը անհրաժեշտություն է: Հիշեցնենք, որ շարունակվում է նաև Սամվել Բաբայանի վերադարձը պահանջող բաց նամակի տակ ստորագրահավաքը։ Փաստաթուղթը հասցեագրված է ԼՂՀ Նախագահին և Հայաստանի իշխանություններին: Այն բաց է միանալու համար՝ անհատական և խմբային կարգով։ Բաց նամակում ասված է. «Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները և դրանցից բխող սպառնալիքները հայ ժողովրդի աննախադեպ միասնություն են պահանջում։ Այս շրջանում անհրաժեշտ է կողք դնել բոլոր ներպալատական խարդավանքները և գործել՝ ելնելով բացառապես հայրենիքի շահերից։ Տարակուսանք է առաջացնում այն, որ ԼՂՀ Ազգային հերոս, պաշտպանության բանակի հիմնադիր ու առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ահռելի փորձառությունն ու հմտություններն այսօր պահանջված չեն հայրենի իշխանությունների կողմից։ Այս մարդն, ով ազերիների թիվ մեկ սարսափն էր, չնայած տարիներ շարունակ ընթացող ստահոդ հակաքարոզուչթյանը, այսօր արցախյան հաղթանակի կենդանի լեգենդ է։ Ներկայիս՝ անկանխատեսելի հանգուցալուծումներով լի իրավիճակում ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի օրհասական անհրաժեշտություն։ Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ իշխանություններին՝ Սամվել Բաբայանին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու պահանջով»: Նշենք նաև, որ «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը աշխարհի տարբեր երկրներում անց է կացնում «Տվեք ինձ հերոսին» ֆիլմի ցուցադրությունները` Բաբայանի անցած ուղու, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի մասին.

Նմանատիպ նյութեր