211652_close_icon
views-count46543 դիտում article-date 21:23 29-04-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ` տարիներ առաջ արված Արցախում հայտնի «Եղնիկներ» զորամասից. ինչպես միշտ «Եղնիկներ» -ում տեր ու տիրական են հայ զինվորն ու սպան

Երբ 90-ական թվականներին Արցախյան պատերազմում հայ ժողովուրդը ամրագրեց իր հաղթանակները, Արցախի պաշտպանության բանակը ամուր դիրքավորվեց ու անառիկ պահեց ողջ սահմանը ազերի թափթփուկներից: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ սահմանները անառիկ պահեցին նաև Արցախ աշխարհի «Եղնիկներ» հայտնի հատվածում իրենց ծառայութունը կատարող քաջարի հայորդիները` 18 տարեկան ժամկետային զինծառայողից մինչև պաշտպանության բանակի բարձրաստիճան սպա ու կամավորական: Ամեն անգամ, երբ ազերի բորենիները փորձել են խախտել «Եղնիկներ»-ի անդորրը, հայ քաջորդիները շանսատակ են տվել ազերի բաշիբոզուկներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ` հայտնի «Եղնիկներ»-ից, որն արվել է տարիներ առաջ` 2012 թ.-ին, որտեղ նույնպես ժամկետային զինծառայողն ու պաշտպանության բանակի բարձրաստիճան սպան մեկ բռունցք դարձած անառիկ են պահում իրենց վստահված սահմանի այդ հատվածը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+

Նմանատիպ նյութեր