Ռուսաստանում հարբեցողության դեմ պայքարի նոր ծրագիր կառաջարկվի
ՌԴ Դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում հարբեցողության դեմ պայքարի նոր ծրագիր կառաջարկվի: Այս մասին տեղեկացնում է RBC-ն:
Պուտինը նշել է, որ հարբեցողության դեմ պայքարը պետք է լինի ոչ այնպիսի մեթոդներով, ինչպիսիք գործում էին 1980-ականների կեսերին: Նա խոստացել է Ռուսաստանում հարբեցությամբ դեմ «զգուշորեն» պայքարել: