Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը։
Պարույր Սևակ
Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։
Պրոֆեսոր Դավիթ Ղազարյան