211652_close_icon
views-count10586 դիտում article-date 01:12 03-05-2016

Խելահեղ իրադարձություններ Լոնդոնում, որոնք «Լեսթերին» Անգլիայի չեմպիոնի տիտղոս պարգևեցին. տեսանյութ

Ֆանտաստիկ և պատմական հանդիպում կայացավ Լոնդնում, որտեղ «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»: «Տոտենհեմին» միայն հաղթանակ էր անհրաժեշտ, որպեսզի շարունակի հետապնդումը «Լեսթերի» նկատմամբ: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում «Լեսթերը» անհասանելի կդառնար: 1-ին խաղակեսից հետո «Տոտենհեմը» հաշվի մեջ առջևում էր 2:0: Սակայն Գուս Հիդինկի սաները իրենց համար մրցաշարային առումով ոչինչ չորոշող խաղում կենաց մահու պայքար մղեցին. նախ Կեհիլը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հետո Էդեն Ազարը ֆանտաստիկ գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 2:2: Մինչև հանդիպման ավարտը երկու թիմն էլ դաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար այնպիսի պայքար էին մղում, կարծես խոսքը գնում է առնվազն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի համար: Բազմաթիվ դեղին քարտեր, զանգվածային բախումներ, վիճաբանություններ, ամեն ինչ կար այս դրամատիկ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի, իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցավ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենահեքիաթային իրադարձություններից մեկը. համեստ «Լեսթերը» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար և առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: Նշենք, որ խաղի ավարտից հետո «Չելսիի» հարազատ` «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտի բոլորը երկրպագուները երգում էին «Լեսթերի» օրհներգը: Ճակատագրի բերումով, Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին» վայր դրեց իր լիազորությունները` օգնելով «Լեսթերին» դառնալ չեմպիոն: Խելահեղ առաջնություն, որը երկար կհիշվի երկրպագուների մոտ: [b][b]Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր [/b][/b]«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:2 Գարի Կեյհիլ, 58, Էդեն Ազար, 83 - Հարի Քեյն, 35, Սոն Հյուն Մին, 44
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր