3870 դիտում
09:19 03-05-2016
Հերմինե Նաղդալյանը փորձում է հասնել նրան, որ իրեն չպատժեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս օրերին փորձում է Սերժ Սարգսյանի մոտ Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ հասնել նրան, որ իրեն չպատժեն։ Վերջին շրջանում իշխանությունների մոտ Նաղդալյանից դժգոհություն կա։
Դժգոհությունը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի ընդունման պատճառով, ինչը այդ կառույցում ՀՀ պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չէր կարողացել կասեցնել։ Իշխանական շրջանակներում ԱԺ փոխնախագահի նկատմամբ դժգոհությունը սրվեց հատկապես ազատագրված 5 շրջանների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված նրա այն հայտարարության պատճառով, թե «մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։
Իշխանական մեր աղբյուրների հավաստմամբ, Հերմինե Նաղդալյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռիտա Սարգսյանի հետ, նրա գործուն աջակցության միջոցով է նշանակվել ԱԺ փոխնախագահ և հիմա էլ ցանկանում է նրա միջոցով հարթել իր նկատմամբ Սերժ Սարգսյանի դժգոհությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
23469 դիտում
09:31 11-11-2017
Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի խոսել է աշխատանքային հեռախոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ