211652_close_icon
views-count3507 դիտում article-date 19:18 04-05-2016

«Տոտենհեմի» խաղացողը կարող է 10 խաղով որակազրկվել մատը Կոստայի աչքը մտցնելու համար. տեսանյութ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն կարող է ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել 10 խաղով: «Չելսիի» հետ հանդիպմանը (2:2) առաջին խաղակեսի վերջում Դեմբելեն մատը փորձել է մտցնել մրցակցի հարձակվող Դիեգո Կոստայի աչքը: Մրցավար Մարկ Կլատենբոււրգն ու նրա օգնականները այդ միջադեպը չեն նկատել, սակայն այն ֆիքսել էին տեսախցիկները: Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան այդ դրվագը որակել է որպես բացահայտ ագրեսիվություն և այն համեմատում է «Լիվերպուլի» նախկին խաղացող Լուիս Սուարեսի վարքագծի հետ, որը մրցակցին կծելու համար 2013թ. որակազրկվեց 10 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր