4802 դիտում
11:40 06-05-2016
Բունդեսթագն, ըստ իս, կհաստատի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և դրանում անդրադարձ կլինի Կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը . Բունդեսթագի պատգամավոր
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի կարծիքով՝ Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, երբ այն հունիսի երկուսին կմտնի օրակարգ:
Ա. Վայլերը շատ կարևոր է համարում, որ բանաձևում հստակ արտացոլված լինի Կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ավանդաբար շատ ազդեցիկ է թուրքական լոբբին և այս երկրում տարբեր ձևաչափերով ընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուներն իրենց նախընտրական պլատֆորմներում հատուկ ծրագրեր են մշակում Գերմանիայի թուրք ընտրողների համար:
Եվ, հետևաբար, հարց հնչեց՝ չի ստացվի՞, որ թուրքերից զգուշանալով՝ բանաձն այն ձևով չընդունվի, ինչն ակնկալում են հայերը, մանավանդ, որ հայտնի է, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հորդորել է խուսափել բանաձևում «ցեղասպանություն» բառի կիրառությունից:
Ալբերտ Վայլերը ևս արձանագրեց, որ արդեն իսկ թուրքական կողմից կան որոշակի արձագանքներ, սակայն վստահաբար պնդեց, որ «ցեղասպանություն» բառը բանաձևում տեղ կգտնի:
Ըստ Բունդեսթագի պատգամավորի՝ այս պահին իր երկրի օրենսդիր մարմնում ներկայացված խմբակցությունների հետ ընթանում են խորհրդատվական բանակցություններ:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
2889 դիտում
15:33 02-06-2016
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով